Գեներալ-մայոր Կարեն Առստամյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ գլխավոր դատախազությունից։ 2020թ․ պատերազմի ժամանակ նա ղեկավարում էր 18-րդ հրաձգային դիվիզիան։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հատկանիշներով։
Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Առստամյանը պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողի, մինչդեռ վերջիններիս այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։