Սյունիքում առաջին անգամ անցկացվեց «Մասնագիտական կողմնորոշում էքսպո-2025» միջոցառումը։ Նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն 19 ուսումնական հաստատություններ, ինչպես նաև մարզի հետ մշտապես համագործակցող ռազմական ուսումնական հաստատություններ, գործատուներ, այլընտրանքային կամ շարունակական կրթություն առաջարկող կառույցներ Կապան էին ժամանել բարձր դասարաններում սովորող աշակերտներին մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշելու համար։
Լուսանկարը՝ Սյունիքի մարզպետի աշխատակազմի