«ԵԱՏՄ-ում մենք մեզ վատ չենք զգում»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց, մյուս կողմից, մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի որոշակի և շոշափելի հատվածի ձգտումները՝ Հայաստանի ապագայի համար ձևավորել ընտրանքներ, տարբերակներ»։
Ըստ վարչապետի՝ այդ մասին է նաև բալանսավորման քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք շարունակելու են ընթանալ այս ուղղությամբ, և այս պրոցեսում իրական ու անկեղծ բարեկամները ոչ իրական ու ոչ անկեղծ բարեկամներից միգուցե տարբերվեն։