▶Մունդիալ-2022․ Կամերունն ու Սերբիան ոչ ոքի խաղացին, իսկ Բրազիլիան արդեն 1/8 եզրափակչում է

Կամերուն – Սերբիա՝ 3:3

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրում Կամերունի եւ Սերբիայի հավաքականները ոչ ոքի խաղացին՝ 3-ական գոլ փոխանակելով միմյանց հետ, տեղեկացնում է news.am-ը։

29-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Կամերունի եւ ֆրանսիական «Նանտի» 27-ամյա պաշտպան Ժան-Շառլ Կաստելետոն։

Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Սերբիայի հավաքականից աչքի ընկան ավստրիական «Զալցբուրգի» 21-ամյա պաշտպան Ստրախինյան Պավլովիչն ու իտալական «Լացիոյի» 27-ամյա կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը։

Երկրորդ խաղակեսում Կամերունը 3 րոպեում երկու գոլ խփեց եւ վերականգնեց հավասարությունը 63-րդ եւ 66-րդ րոպեներին։ Սերբիայի թիմի դարպասը գրավեցին Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի 30-ամյա հարձակվող Վենսան Աբուբաքարը եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» 33-ամյա հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։

Բրազիլիա – Շվեյցարիա` 1:0 

Բրազիլիան նվաճեց աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի ուղեգիր աշխարհի չեմպիոն Ֆրանսիայից հետո երկրորդը։

Խմբային փուլի երկրորդ տուրի խաղում Բրազիլիայի հավաքականը նվազագույն հաշվով պարտության մատնեց Շվեյցարիայի թիմին։

Բրազիլիայի միակ ու հաղթական գոլը 83-րդ րոպեին փայլուն հարվածով խփեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 30-ամյա կիսապաշտպան Կազեմիրոն, որին գոլային փոխանցում կատարեց «Ռեալի» 21-ամյա հարձակվող Ռոդրիգոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print