«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է». վարչապետ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու՝ Ադրբեջանի պահանջին։

«Համաձայն ենք ՄԽ համանախագահությունը լուծարելուն՝ հետևյալ հիմնավորմամբ, որ եթե չկա կոնֆլիկտ, դրա սպասարկմամբ զբաղվող ֆորմատի իմաստը ո՞րն է։ Բայց մենք ուզում ենք համոզվել, որ ՄԽ համանախագահության լուծարումը Ադրբեջանի համար էլ է նույնը նշանակում, ոչ թե Ադրբեջանի մղումն այն է, որ ՄԽ համանախագահությունը լուծարենք, հետո նոր կոնֆլիկտ սկսենք ՀՀ տարածքների նկատմամբ՝ տարածքային պահանջներ ձևավորելու հիմքով»։ 

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանին սա ինչ-որ ձևով խանգարում է, որ կոնֆլիկտ ստեղծի, այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի խմբի լուծարումը. «Եթե դա Ադրբեջանի համար նշանակում է կանաչ լույս ՀՀ դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու և խորացնելու համար, ի՞նչ իմաստ ունի այդ գործողությունը»։ 

Նա հավելել է. «Կա՞ հիմք, որ Ադրբեջանը կարող է մտադրություն ունենալ։ Կան նման հիմքեր, և դրանցից ամենակարևորը հենց «արևմտյան Ադրբեջան» խոսույթն է, որը ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ուղիղ ոտնձգություն է»։

Ըստ նրա՝ սա ոչ միայն այն պատճառով, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակում ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 60%–ն անվանում է «արևմտյան Ադրբեջան», այլև համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրած, որ նշանակում է, որ այդ խոսույթը օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունն առնվազն 60%–ով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print