Հայտնաբերվել է ինքնաձիգի 27 փամփուշտ և հրացան

Կոտայքի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Նոր Գեղիի 48-ամյա մի բնակիչ ապօրինի պահում է զենք և զինամթերք:

Հունվարի 30-ին դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նրա տանը. հայտնաբերել է ինքնաձիգի քսանյոթ փամփուշտ և հրացան:

48-ամյա տղամարդը ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print