Քաջարանում բնակվող խուլ ու համր զույգը երկար տարիներ է` ապրում ու աշխատում է առանց մեծ խոչընդոտների: Երիտասարդ ամուսինների երեխաները լսողական որևէ խնդիր չունեն, խոսում են, դպրոց հաճախում, սպորտում հաջողություններ գրանցում, իսկ ծնողների հետ` շփվում ժեստերով: Թումանյանների ընտանիքի հետաքրքիր պատմությունը ստիպում է կյանքին բոլորովին այլ հայացքով նայել:
