Նեո անունով ընձառյուծին նկատել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցում, հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից
Ինչպես վկայում է երկարաժամկետ մոնիթորինգը, Նեոն արդեն յոթ տարի է, ինչ բնակվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում։ Սա ընձառյուծի ամենաերկար անընդմեջ ներկայության դեպքն է Հայաստանում։