Ադրբեջանի կողմից Իրանին որևէ uպառնալիք չի լինի. պաշտոնյա

Ադրբեջանի կողմից Իրանին որևէ սպառնալիք չի լինի. այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդական Մեհդի Սանաիի հետ հանդիպմանը:

Նա ընդգծել է երկկողմ հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: 

Հաջիևի խոսքով՝  Ադրբեջանը շահագրգռված է զարգացնել Իրանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերը բարիդրացիության ոգով, առանց որևէ սահմանափակումների և փոխշահավետ հիմքերի վրա, ուստի երկու երկրների հարաբերությունների առանցքային կետը վստահության ամրապնդումն ու թյուրիմացությունների վերացումն է։

Իր հերթին, Իրանի նախագահի խորհրդական Մեհդի Սանաին ասել է, որ երկու երկրների հարաբերությունների մակարդակը պետք է դուրս գա զուտ դիվանագիտական ​​ձևաչափից և տարածվի այլ պետական ​​և մասնավոր հատվածների վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print