Մեր նկարահանող խումբը Սյունիքի մարզի բնակավայրերում հարցում է իրականացրել՝ պարզելու քաղաքացիների կարծիքը ցանկալի աշխատավարձի վերաբերյալ։ Հարցախույզը ցույց տվեց, որ մեր հայրենակիցներից շատերը կցանկանային աշխատել հանրապետության թիվ մեկ հարկատու Զանգեզուրի ՊՄԿ-ում, որտեղ ոչ միայն բարձր աշխատավարձ են ստանում, այլև ունեն բժշկական ապահովագրություն, առողջարաններում հանգստանալու, ուսման վարձավճարի փոխհատուցման հնարավորություն և մի շարք այլ սոցիալական երաշխքիներ։
