Բացահայտվել է հանցագործության 204 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 204 դեպք, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 42, թմրանյութի հայտնաբերման՝ 39, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 15, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության` 13, անձնական ունեցվածքի գողության՝ 11, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենքի հայտնաբերման՝ 5-ական, համակարգչային հափշտակության՝ 4, թմրանյութի իրացման և դատական ակտը չկատարելու՝ 3-ական, խոշտանգման, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, վստահված գույքի հափշտակման, շորթման, մարդու առևանգման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բնակարանային գողության, հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի, ծառերը, թփերը կամ բուսածածկն անզգուշությամբ վնասելու կամ ոչնչացնելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ֆիզիկական ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հարկադրելու և հղիության արհեստական ընդհատման կամ ամլացմանը հարկարդրելու՝ 1-ական դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության և խուլիգանության՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 12 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 9-ը։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար․ 3 անձ զոհվել է, 48-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print