Հանրապետության տարածքում փետրվարի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ի և 8-ի առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մեծ մասում սպասվում են տեղումներ։
Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի և 6-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։
Երևանում փետրվարի 4-ին և 5-ին, 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է ձյուն։