Ցանկանում եմ համաձայնության գալ Ուկրաինայի հետ. Թրամփ

Ցանկանում եմ համաձայնության գալ Ուկրաինայի հետ՝ երկրի հազվագյուտ հողային տարրերին հասանելիություն ստանալու համար՝ որպես Ռուսաստանի հետ պատերազմում Կիևին ԱՄՆ-ի աջակցությունը շարունակելու պայման: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Թրամփը դժգոհել է, որ ԱՄՆ-ն ավելի շատ ռազմական և տնտեսական օգնություն է ուղարկել Ուկրաինային, քան եվրոպացի գործընկերները:

«Մենք ցանկանում ենք գործարք կնքել Ուկրաինայի հետ, որի շրջանակում մենք նրանց տվածի համար կստանանք նրանց հազվագյուտ հողային տարրերը և այլ բաներ»,- ասել է նա:

Թրամփը հավելել է, որ բանակցությունները շարունակվում են՝ հակամարտությունը ավարտին հասցնելու համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print