Արցախի արտգործնախարարի ևս մեկ հավակնորդ․ «Հրապարակ»

Նոյեմբերի 23-ին Արցախի կառավարության 9 նախարար ազատվեց պաշտոնից, ապա նրանցից չորսը ԺՊ նշանակվեցին։

Ամենամեծ ինտրիգն Արցախի արտգործնախարարի պաշտոնի համար է․ նախ՝ լուր տարածվեց, որ Վարդան Օսկանյանին են առաջարկել, ապա՝ Արա Այվազյանին, հետո Արցախի նախագահականից պարզաբանեցին մեր թերթին, թե, «անկախ նշված անձանց հանդեպ ունեցած հարգանքից», Արցախի նախագահը դեռեւս ոչ մեկին առաջարկ չի արել։

Անցած օրերին արտգործնախարարի եւս մեկ հավակնորդի անուն ավելացավ ցանկում՝ Արցախի նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով օրերս Հայաստանում ՌԴ դեսպանի հետ լուսանկար էր հրապարակել։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print