Կապանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երկաթուղայինների փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը պահում և օգտագործում է թմրանյութ:

Հունվարի 27-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Անձնական խուզարկությամբ նրա տարբեր գրպաններում հայտնաբերվեց տարբեր տեսակի ծխախոտի երեք տուփ: Դրանցից մեկում կար կանեփի 13 սերմ, մյուսում` դեղնականաչավուն զանգվածով փաթեթ, իսկ երրորդում` կանեփանման զանգվածով կաթուցիչ:

Նա հայտնեց, թե հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ կանեփն անձամբ աճեցրել է Գործարանային փողոցում գտնվող ջերմոցում:
Նույն օրը նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ջերմոցի խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփի խնամված 18 բույս և 21 գրամ մարիխուանա:

Նախաքննությունը շարունակվում է:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print