Սյունիքում հրդեհ է բռնկվել

Փետրվարի 4-ին, ժամը 13:27-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարահունջ գյուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:05-ին, մարվել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 100 հակ անասնակեր: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print