Արցախի ՊԲ-ն հերքում է

Արցախի Հանրապետության ՊԲ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հերքել է Ադրբեջանի տարածած հերթական լուրերը․

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,–ասվում է ՊԲ–ի տարածած հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print