ՀՀ-ից արտահանման ծավալների բարձր աճ կա. նախարար

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ 2023 թվականին 1167 հեկտար ջերմատնից և ջերմոցներից հավաքվել է շուրջ 96 հազար տոննա բանջարեղեն, 45 հեկտարից՝ 2200 տոննա հատապտուղ, 190 հեկտարից՝ մոտ 101 մլն հատ ծաղիկ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 6-ի նիստին՝ խոշոր ջերմատների կառուցման համար մինչև 15 մլրդ դրամ սուբսիդավորման վարկ տրամադրելու որոշման նախագծի քննարկման ժամանակ, ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ըստ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության՝ 2023 թվականին արտահանվել է շուրջ 74,4 մլն դոլարի ջերմատան արտադրանք, 2024 թվականին՝ արդեն 118,5 մլն դոլարի արտադրանք,- ասաց նախարարը և հավելեց.- մասնավորապես՝ 40 մլն հատ և 1,8 հազար տոննա ծաղիկ է արտահանվել 2023-ին, իսկ 2024 թվականին 55 մլն հատ և 2,1 հազար տոննա: 30 հազար տոննա բանջարեղեն արտահանվել է 2023-ին, արդեն 2024-ին՝ 40 հազար տոննա բանջարեղեն: Եթե 2023-ին 2000 տոննա հատապտուղ էր արտահանվել, ապա 2024-ին՝ 2,2 հազար տոննա»:

«Ինչպես տեսնում ենք, բոլոր ուղղություններով ունենք շատ բարձր աճ»,- ասաց էկոնոմիկայի նախարարը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print