Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը․ Իրանի դեսպան

Միայն Հայաստանն ու Իրանն են, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասով միատեսակ են մտածում։ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Միայն Իրանն է աջակցում Հայաստանին՝ դեմ հանդես գալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Տարածաշրջանի երկրների շարքում միայն Իրանն է այս հարցում Հայաստանի կողքին կանգնած»,- շեշտեց դեսպանը։

Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանի հետ տարաձայնություններ չկան, «Զանգեզուրի միջանցքն» ի վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print