Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան էին մտել 2023-ի նոյեմբերին Բագրատաշենի անցակետով

Հունվարի 19-ին Թուրքիային արտահանձնված երկու անձինք Հայաստան մուտք էին գործել 2023 թվականի նոյեմբերի 22-ին Բագրատաշենի անցակետով։ «Ազատություն»-ը դատական տեղեկատվական հարթակից պարզել է, որ Էրջան Յըլմազն ու Իբրահիմ Քայմակը սահմանը հատել են՝ ներկայանալով որպես Բուլղարիայի քաղաքացիներ ու ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։

Ընդ որում՝ «Դատալեքս»-ից պարզ է դառնում, որ նրանց սահմանն ապօրինի հատելուն օժանդակել է Հայաստանի քաղաքացի։ Արմեն Մկրտչյանը, ըստ գործում առկա տվյալների, կեղծ փաստաթղթերն անձամբ է տարել Վրաստան, որ Յըլմազն ու Քայմակը Հայաստան մուտք գործեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print