Սոնտորինիում երկրաշարժերը շարունակվում են

Ավելի քան 11,000 մարդ լքել է հունական Սանտորինի կղզին, և շատերը պատրաստվում են լքել այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան և հինգշաբթի երեկոյան տեղական ժամանակով ժամը 7:50-ին կղզու մոտ տեղի ունեցան 5,2 և 4,7 մագնիտուդով երկու երկրաշարժեր:

Կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 06:30-ը շառավղով գրանցվել է 57-ից ավելի թույլ ցնցում:

Ամորգոս և Սանտորինի կղզիների միջև ընկած տարածքը բառացիորեն ցնցվում է ավելի քան մեկ շաբաթ: Հունվարի 28-ից այնտեղ գրանցվել է ավելի քան 500 փոքր ուժգնությամբ ցնցում։

Ավելի վաղ, Հունաստանի իշխանությունները կղզու բնակիչներին և զբոսաշրջիկներին կոչ էին արել հանգստություն պահպանել, սակայն հինգշաբթի օրը յոթ հազար մարդ ծովով լքել է Սանտորինին, չորս հազարը՝ օդային ճանապարհով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print