ՌԴ-ն վճռական է աջակցել Երեւանին եւ Բաքվին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է ռուսական կողմի վճռականությունը՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, դիվանագետի խոսքերը հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեսպանի խոսքով, Մոսկվան հայ-ռուսական երկկողմ երկխոսության օրակարգում առաջնահերթ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային անվտանգության խնդիրներին։

Կոպիրկինը նշել է նաև, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները հարմարվում են տարածաշրջանում և աշխարհում նոր իրողություններին, սակայն առանցքային մասը մնում է երկու կողմերի համոզմունքը, որ սերտ ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է երկու երկրների և եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին։ Կոպիրկինը հայտնել է նաև, որ այս մոտեցումը հաստատվել է հունվարի 21-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև կայացած բանակցություններով։

ՌԴ դիվանագետը հավելել է նաև, որ հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգանում են, և Ռուսաստանը հաստատակամորեն պահպանում է իր տեղը որպես Հայաստանի հիմնական արտաքին առևտրային և ներդրումային գործընկեր։

«Մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչ են շարունակում մնալ մշակութային և հումանիտար կապերը, փոխգործակցությունը կրթության ոլորտում», — ասաց Կոպիրկինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print