ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ արդեն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայտնում է New York Post-ը։ Հարցին, թե որքան են շփվել Պուտինն ու Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է պատասխանել: «Ես ավելի լավ է լռեմ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը. միաժամանակ նշել. «Ես ակնկալում եմ, որ դեռ շատ խոսակցություններ կլինեն: Մենք պետք է հասնենք նրան, որ այդ պատերազմն ավարտվի»:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առաջընթաց է գրանցել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմին վերջ տալու բանակցություններում, սակայն հրաժարվել է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփման մանրամասները: Թրամփն ասել է, որ Վաշինգտոնը կապ է պահպանում Կիևի հետ: