Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ԱՄՆ ճնշման ներքո

Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդել կապիտուլյացիայի՝ Թեհրանի հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո. այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։

«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի նկատմամբ առավելագույն ճնշման քաղաքականությանը: Ամենահետաքրքիրն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրմանը զուգահեռ նա հայտարարություններ է արել բանակցությունների պատրաստակամության մասին,.  նրա նպատակը մեզ մոլորեցնելն է։ Ինչու պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարենք ճնշման տակ. Սա տրամաբանական է: Որ խելամիտ մարդը կհամաձայնի բանակցային գործընթացի մեջ մտնել ճնշման տակ և լսելով սպառնալիքները։ Նրանց նպատակն այս բանակցություններում կապիտուլյացիան է։ Իրանը երբեք չի հանձնվի»,- նախարարի խոսքերն է մեջբերում նրա մամուլի ծառայությունը։

Արաղչին ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print