Կինը ծծմբաթթու է լցրել ընկերոջ վրա

Գեղարքունիքի Լճաշեն բնակավայրում այս գիշեր 51-ամյա կինը ծծմբաթթու է լցրել 24-ամյա օտարերկրացի ընկերոջ վրա

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին լճաշենցի կինը հայտնել է, որ անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել իր և օտարերկրացի ընկերոջ միջև, որի ընթացքում նա ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել իրեն, ինչից հետո ինքը միջանցքի պահեստարանից վերցրել է տարայով լի ծծմբաթթուն և լցրել նրա վրա:

24-ամյա օտարերկրացին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print