Ozon Հայաստանը հայտարարում է Չինաստանից ապրանքների վաճառքի մեկնարկի մասին։ Մարքեթփլեյսի վիրտուալ ցուցափեղկին արդեն ներկայացված է ավելի քան 5 միլիոն ապրանք, որոնք գնորդները կարող են պատվիրել անմիջապես Չինաստանի ձեռնարկատերերից՝ հագուստից և կոշիկից մինչև կենցաղային տեխնիկա և տնային պարագաներ։ Պատվերների առաքումը Չինաստանից կտևի մոտ 3 շաբաթ և անվճար կլինի Հայաստանի ցանկացած կետի համար։
Հայաստանի բնակիչները կարող են ստանալ իրենց պատվերները HayPost-ի մասնաճյուղերում երկրի ողջ տարածքում։ Հանձնման մոտակա կետը կարելի է ընտրել պատվերը ձևակերպելիս՝ Ozon-ի կայքում կամ հավելվածում։
Հայաստանի բնակիչներին արդեն հասանելի է արդեն 5 միլիոնից ավելի ապրանք Չինաստանից՝ տարբեր կատեգորիաներում՝ հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, կոսմետիկա, վերանորոգման պարագաներ, ավտոպարագաներ, կահույք և այլն։ Առաջիկայում տեսականին մի քանի անգամ կավելանա։ Միևնույն ժամանակ, Չինաստանից ներկրվող ապրանքների գները միջինում 15%-ով էժան են, քան նմանատիպ ապրանքներն այլ երկրներից։
Հայաստանում Ozon-ի ղեկավար Հայկ Կարապետյան
Ozon-ը 2020 թվականից զարգացնում է միջազգային առևտրային ուղղությունը։ Այսօր ընկերությունն ունի ավելի քան 130 հազար վաճառող Չինաստանից, որոնք ապրանքներ են մատակարարում Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի գնորդներին։
Ozon-ը Հայաստանի շուկա է մուտք գործել 2023-ի ամռանը՝ բացելով իր ներկայացուցչությունը և Երևանում գործարկելով տեսակավորման կենտրոնը։ Հայաստանի գնորդները իրենց պատվերները ստանում են Ozon-ի բրենդավորված հանձնման կետերում, HayPost-ի բաժանմունքներում կամ վաճառողի միջոցով։ 2024-ին Ozon-ը գործարկել է նաև սեփական սուրհանդակային առաքման ծառայությունը Երևանում։
armradio.am