Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը հեռախոոսազրույց են ունեցել։ Այս մասին սցցանցի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի նախագահը։ 

«Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Քննարկեցինք հարցեր Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի, էներգետիկայի, արհեստական ​​ինտելեկտի, դոլարի և այլ թեմաներով։

Համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել ռուս-ուկրաինական պատերազմը։ Պուտինն անգամ օգտագործեց իմ քարոզարշավի կարգախոսը՝ «Ողջախոհություն»:

▫️Պայմանավորվեցինք աշխատել միասին, շատ սերտ՝ ներառյալ փոխադարձ այցերը։ Պայմանավորվեցինք, որ մեր թիմերն անհապաղ կսկսեն բանակցությունները։ Ես անմիջապես կզանգահարեմ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին, որպեսզի տեղեկացնեմ այս զրույցի մասին։

Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Ռեթքլիֆին, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլթսին, արտակարգ և լիազոր դեսպան, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆին հանձնարարել եմ անմիջապես սկսել բանակցությունները»,- հայտնել է Թրամփը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print