Երկրի և աստերոիդի բախման հավանականությունը մեծանում է

NASA-ն արտակարգ որոշում է կայացրել. պատճառն այն է, որ մեծանում է Երկրի և «քաղաքներ ոչնչացնող» աստերոիդի բախման հավանականությունը:

Աստղագետները կանխատեսում են, որ «2024 YR4» աստերոիդը 2032 թ. դեկտեմբերի 22-ին Երկրի հետ բախվելու հավանականությունը 2,3% է:

Միջազգային աստղագետների թիմին հնարավորություն է տրվել օգտագործել Ջեյմս Ուեբի տիեզերական աստղադիտակը։ Այդպիսով, նրանք կպարզեն, թե որքան վնաս կարող է պատճառել աստերոիդը, կկարողանան ճշգրիտ չափել և դրա ուղեծրի վերջին հաշվարկները կատարել։

Այժմ գոյություն ունեցող լավագույն գնահատականներով՝ աստերոիդը մոտավորապես 90 մ (300 ոտնաչափ) լայնություն ունի։ Դա մոտավորապես նույն չափսն է, ինչ Նյու Յորքի Ազատության արձանը կամ Լոնդոնի Բիգ Բենը։

«2024 YR4» օբյեկտն առաջին անգամ նկատվել է անցյալ տարվա դեկտեմբերի վերջին՝ Չիլիում: Չնայած այն ժամանակ բախման հավանականությունը գնահատվում էր ընդամենը 1,3%, այն դեռ մնում էր Երկրի համար ամենամեծ սպառնալիքը և զբաղեցնում էր առաջին տեղը NASA-ի և ESA-ի ռիսկերի ցուցակներում: Մինչև 90 մ գնահատված տրամագծով աստերոիդը կարող է լուրջ վնաս հասցնել, եթե բախվի Երկրին: Աստերոիդը, ամենայն հավանականությամբ, լոկալ վնաս կհասցնի, բայց չի սպառնա ամբողջ մոլորակին կամ մարդկությանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print