«Վերջին երկու-երեք շաբաթները նույն իրավիճակներն ունենք. տվյալ սեզոնին համահունչ իրավիճակ ունենք. լարված, բայց չեմ կարող ասել, որ բռնկման շրջանում ենք»:
Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սուր շնչառական վիրուսների տարածման տեմպերին։
Նա նշեց, որ ԿԳՄՍ–ի հետ համագործակցելով մոնիթորինգ են իրականցնում դպրոցներում՝ պարզելու՝ որքանով են բացակայությունները կապված սուր շնչառական վիրուսների տարածման հետ։
«Մենք ոունենք շատ հստակ մեխանիզմներ, թե որ դեպքերում ենք անցնում հեռավար դասավանդման կամ դպրոցները ժամանակավորապես նաև դադարեցնելու, և այդ ընթացակարգերի համաձայն՝ եթե կարիքը լինի, միանշանակ, մենք կգնանք դրան. այս պահին նման կարիք չկա»,- ասաց առողջապահության նախարարը:
Նախարարն ընդգծեց, որ նախորդ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացությունը ցածր է՝ 1,1 անգամ։