Եկամուտների հայտարարագրման գործընթացը դեռևս լիովին պարզ չէ, և քաղաքացիների շրջանում կան չպարզաբանված հարցեր: Հենց այս նպատակով ՊԵԿ-ը իրազեկման հանդիպումների շարք է սկսել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ՝ մարզերում: Դրանց ընթացքում քայլ առ քայլ ներկայացվում է, թե ինչպես պետք է լրացնել բոլոր վեց բաժինները:
