Կառավարության փետրվարի 13-ի նիստում որոշվեց ավելացնել սոցիալական կրեդիտները: Եկամուտները հայտարարագրած քաղաքացիները կարող են հետվճար ստանալ դպրոցական դասագրքերի տարեկան վարձակալության համար վճարած գումարներից՝ մինչև 3000 դրամի չափով: Ատամնաբուժական ծախսերը ևս կփոխհատուցվեն, եթե կատարվել են անկանխիկ:
