Այսօր Բաքվի դատարանում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով դատավարությունը։
Ռուբեն Վարդանյանը դատական ֆարսի ժամանակ հայտարարել է, որ հրաժարվում է պետության կողմից տրամադրված պաշտպանից, և որ նրա իրավունքները պաշտպանելու է միայն պայմանագրով իր փաստաբան Աբրահամ Բերմանը։
Մեղադրող կողմը և դատարանը չեն առարկել միջնորդության դեմ։