Հակառակորդը Արցախում խախտել է հրադադարը

Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 29-ին շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից, նշելով, որ հայկական կողմը կորուստներ չունի։

«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print