Շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում փետրվարի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ին, 18-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Փետրվարի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 17-ին և 18-ին սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 14-ի գիշերը կբարձրանա 4-6 , 17-18-ին և՛ գիշերը, և՛ ցերեկը՝ ևս 3-5 աստիճանով։

Երևանում փետրվարի 14-ին, 15-ի գիշերը, 18-ի երեկոյան սպասվում է ձյուն։ Փետրվարի 15-ի ցերեկը, 16-17-ին, 18-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print