Ավստրիայի Զալբախ քաղաքում ընթանում է լեռնադահուկային սպորտի մեծահասակների Աշխարհի առաջնությունը։
Հսկա ոլորավայրէջք մրցաձեւում Հայաստանի ներկայացուցիչ Գլեբ Մոսեսովը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը եւ դուրս եկել եզրափակիչ փուլ։
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան հայտնում է, որ Մոսեսովն առաջին հայ մարզիկն է, ով կարողացել է հաղթահարել Աշխարհի առաջնության որակավորման փուլը: Եզրափակիչը կայանալու է այսօր։