Սյունիքի մարզպետը Մեղրիում ծանոթացել է մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը նոյեմբերի 29-ին աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Մեղրու մանկապարտեզի ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին։ Տեղեկությունը փոխանցում է Սյունիքի մարզպետարանի մամուլի ծառայությունը։

«Մարզպետը համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանի հետ այցելել է Մեղրու հիմնանորոգվող մանկապարտեզ, որտեղ աշխատանքներն իրականացվում են կառավարություն-համայնք համաներդրմամբ սուբվենցիոն ծրագրով։ Ռոբերտ Ղուկասյանը շրջել է 240 երեխայի համար նախատեսված ՆՈՒՀ-ի մասնաշենքերում, ծանոթացել ավարտական փուլում գտնվող շինաշխատանքներին ու դրանց որակին»,-նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Մեղրու մանկապարտեզում այժմ ներքին հարդարման ու շրջակա տարածքի բարեկարգման աշխատանքներ են ընթանում։ Լուծվել է նաև երեխաներին անհրաժեշտ գույքի հարցը, որը հիմնանորոգման ավարտից հետո կհատկացվի մանկապարտեզին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print