Ադրբեջանի նախկին դեսպանը Մեծ Բրիտանիայում դատապարտվել է

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների, հայտնում է Northwich Guardian-ը։

Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:

Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության փորձի մեկ կետով:

Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական երկու տարի ժամկետով՝ 20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա պետք է լինի սեռական հանցագործների գրանցամատյանում 10 տարի:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print