Մերձավոր Արեւելքում կայունությունը Հայաստանի համար, միանշանակ, մեծ կարեւորություն է ներկայացնում: Այն առումով, որ նման իրավիճակը նաեւ Ադրբեջանի համար է լուրջ զսպող գործոն, առավել եւս, որ Իրանի հետ կապված կարծես թե «մեծ եղբոր»՝ Թուրքիայի հետ հայտնվել են բարիկադների հակառակ կողմում:
Վաշինգտոնը, իհարկե, դեռ փորձում է Ալիեւին պահել իր խաղի մեջ, որի համար լծակների պակաս չունի: Օրինակ, բավական է Ալիեւին սպառնալ, թե կսառեցնեն արեւմտյան բանկերում պահվող նրա միլիարդները, որ նրան հնարավորինս պահեն վերահսկողության տակ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ համարվող, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասի հարցերով բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերը Ալիեւին եւ Բայրամովին փորձում էր ամեն կերպ «համոզել», թե՝ «ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է»: Դրա տակ Վաշինգտոնում հասկանում են հետեւյալը՝ ի՞նչ Մոսկվա, եկեք եւ երկուսով ստորագրեք «խաղաղության պայմանագիրը»:
Ի՞նչ արդյունքի հասավ Ռիքերը Բաքվում, դեռ հայտնի չէ: Ամեն դեպքում, Ադրբեջանից դեռ չի եղել հաստատում, թե՝ փոշմանել ենք, կգանք Բրյուսել:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում