Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն) կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է(անցանելի՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում):
Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Կոտայքի մարզում տեղում է ձյուն։
Արագածի, Ապարանի, Աշտարակի և Աշոցքի տարածաշրջաններում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աշտարակի և Թալինի տարածաշրջաններում մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։