ՃՏՊ Երևան-Մեղրի ճանապարհին

Ջերմուկ – Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է ընկել ձորը, տեղեկությունը փոխանցում է ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Նոյեմբերի 30-ին, ժամը 01.40-ին, ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ- Սարավան ճանապարհահատվածում ավտոմեքենա է ընկել ձորը:
Պարզվել է, որ ժամը 01.30-ի սահմաններում Երևան-Մեղրի ճանապարհի 152-րդ կմ-ին «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը. 20-ամյա վարորդը և 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն»,-նշվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print