Մունդիալ-2022․ Օրվա խաղացանկը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 30-ին խմբային փուլի վերջին տուրի հանդիպումները կանցկացնեն C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

News.am-ի փոխանցմամբ՝ C խմբում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը կմրցի առաջատար Լեհաստանի հետ, որին ոչ ոքի արդյունքն էլ թույլ կտա դուրս գալ փլեյ-օֆֆ։ Սաուդյան Արաբիան կխաղա Մեքսիկայի հետ։ Այս թիմերն էլ դեռ պահպանում են 1/8 եզրափակիչ դուրս գալու հնարավորությունը։

D խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր ապահոված աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը կմրցի Թունիսի հետ։ Ավստրալիայի մրցակիցը կլինի Դանիան։ Երեք թիմերն էլ հավակնում են երկրորդ տեղին։

Խաղերի ժամանակացույցը՝

Լեհաստան – Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Սաուդյան Արաբիա – Մեքսիկա՝ 23:00

Հիշեցնենք, որ Լեհաստանը ունի  4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print