ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսը կրկին այցելել է Ջերմուկ։
Ջերմուկի համայնքապետարանի փոխանցմամբ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ՝ դեսպանը ծանոթացել է քաղաքին, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին:
Նիդերլանդների դեսպանը նույնպես անդրադարձել է Ջերմուկ կատարած այցին․ «Ուրախ եմ վերադառնալ Ջերմուկ, այս անգամ Նիդերլանդների ԱԳՆ գործընկերոջ՝ Եցկե Մարիա Կլայնի հետ՝ տարածաշրջանում տիրող իրավիճակին տեղեկանալու համար։ Հիանալի է հանդիպել այդքան դրական և խաղաղասեր մարդկանց նման դժվարին պայմաններում»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Նիկո Սխերմերսը։
Happy to be back in 🇦🇲 #Jermuk, this time with 🇳🇱 @DutchMFA colleague @JetskeMaria to be informed about the current situation in the region. Great to meet so many positive and peace minded people in such difficult circumstances. pic.twitter.com/q1xgErG8EB
— Nico Schermers | Նիկո Սխերմերս (@NicoSchermers) November 29, 2022