Թուրքիայում կասեցվել է հազվագյուտ կրիաների մեծ խմբաքանակ տեղափոխելու փորձը։ Մաքսային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից ապօրինի ներկրված 910 կրիա, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
Թուրքիայի առևտրի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ կրիաների շուկայական արժեքը գնահատվում է ավելի քան 18 միլիոն դոլար։