Իրանը կմիանա ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրին

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու կազմակերպման իրավական թղթաբանությունը նախատեսվում է կարգավորել մեկ ամսվա ընթացքում։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս հայտարարությունն արել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Փեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության ղեկավար Ալեքսանդր Շոխինը այսօր Սանկտ Պետերբուրգում «Ռուսական արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան-Իրան գործարար համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին:

«Հաշվի առնելով, որ մեկ ամսվա ընթացքում կավարտվեն ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններն ու թղթաբանությունները, դա կարող է դրական գործոն լինել, որը կազդի համատեղ համագործակցության վրա»,- ասել է Փեյմանփաքը՝ հավելելով, որ իրանական կողմը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության շրջանակում ազատ տնտեսական գոտու ստեղծման հարցում, ինչպես նաև պատրաստ է հարավային նավահանգիստները տրամադրել այդ ազատ գոտու համար բոլոր արտոնություններով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print