Հաստատվել է տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը

Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության պաշտոնական թալիսմանը կլինի «Գամփռը»: Փորձագիտական ​​ժյուրին լավագույնն է ճանաչել հեղինակ Էլլա Ամատունու աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Գամփռը Հայկական լեռնաշխարհի բնիկ պահակ շների ցեղատեսակ է, որը հայտնի է իր ուժով, ճարպկությամբ և դիմացկունությամբ։ Գամփռն ունի ամուր, հսկա մարմին և հաստ մորթի, որը պաշտպանում է կենդանուն եղանակային ցանկացած պայմաններում: Լինելով այդքան հազվագյուտ ցեղատեսակ՝ այն դարձել է հայ ազգի յուրահատուկ խորհրդանիշը։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ գամփռը կատարյալ թալիսման է՝ Հայաստանը ներկայացնելու տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունում»,- իր աշխատանքը ներկայացրել է Էլլա Ամատունին։

Տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության շրջանակում կանցկացվի 15 հանդիպում, որոնց կմասնակցեն Հայաստանի, Իրանի Իսլամական Հանրապետության, Քուվեյթի, Մալայզիայի, Ինդոնեզիայի և Ուզբեկստանի հավաքականները:

Հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին:

Հիշեցնենք՝ Հայաստանի հավաքականը վերջին անգամ տափօղակով հոկեյի մրցաշարի մասնակցել է 2010 թվականին՝ III-րդ դիվիզիոնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print