Չինաստանում պաշտոնյան մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար

Չինաստանում պաշտոնյա Լյու Հանդունը մահապատժի է դատապարտվել 34 միլիոն դոլար յուրացնելու համար. այս մասին, ՌԻԱ «Նովոսիի»-ի փոխանցմամբ, հայտնում է տեղական պետական ​​հեռուստատեսությունը։

Նա աշխատել է Ցզյանսու նահանգի Հանդոնգ քաղաքում։ 1999 թվականից մինչև 2023 թվականը տարբեր պաշտոններում չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Հիմնականում  օգնել էր անհատներին և ընկերություններին հող գնել, բիզնես վարել և ազատվել հարկերից։

Պաշտոնյան զղջացել է և ընդունել իր մեղքը, իսկ յուրացված գումարն ու գույքը նրանից վերականգնվել է։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ կոռուպցիան ՉԺՀ-ին սպառնացող հիմնական չարորակ ուռուցքն է։ Նման հանցագործությունների հարցում երկրի իշխանությունները հետևում են «զրոյական հանդուրժողականության սկզբունքին»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print