Հանրապետության տարածքում փետրվարի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին, 22-ին առանձին շրջաններում, 20-ին և 21-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ։
Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, փետրվարի 18-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ, 20-21-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, փետրվարի 20-22-ն աստիճանաբար և՛ գիշերը, և՛ ցերեկը կնվազի 10-14 աստիճանով։
Երևանում փետրվարի 18-ին, 19-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի կեսօրից հետո, 20-22-ին սպասվում է ձյուն, 20-ի գիշերը, 21-ի ցերեկը՝ ինտենսիվ: