ԱՄՆ-ում հանրապետականների իշխանության գալով՝ շանսեր են առաջացել, որ ուկրաինական ճգնաժամի թեժ փուլը կարող է շուտով ավարտվել. այս մասին ասել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
Նա ընդգծել է, որ ապագա Ուկրաինան պետք է լինի ապառազմականացված չեզոք պետություն, որը չի անդամակցի որևէ դաշինքի կամ բլոկի: Նեբենզյայի խոսքով՝ Ուկրաինան անվերադարձ կորցրել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը, Խերսոնի և Զապորոժիեի մարզերը:
Ուկրաինայի վերաբերյալ նոր համաձայնագրերի կյանքի կոչմամբ պետք է զբաղվեն Կիևի այն իշխանությունները, որոնք կընտրվեն ժողովրդավարական ընտրությունների արդյունքում: