Ոստիկանության Կապանի տարածքային բաժնի աշխատակիցները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»:
«Բեռնատարի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խորանարդ մետր փայտանյութ՝ առանց ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթղթի: Ըստ վարորդի՝ Ճակատեն բնակավայր տանող ճանապարհի հարակից հատվածից ապօրինի հատել է ծառեր»,-ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: