Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի հրաձգության հավաքականը մարտի 1-13-ը Խորվաթիայի Օսիեկ քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը։
Մինչ մրցավայր մեկնելը երիտասարդական թիմը փետրվարի 22-28-ը, իսկ մեծահասակները՝ մարտի 1-7-ն ուսումնամարզական հավաքներ կանցկացնեն Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։

Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը կմասնակցեն մեծահասակների 10 մ օդամղիչ ատրճանակ, իսկ Հրաչիկ Բաբայանը՝ 10 մ օդամղիչ հրացանի մրցումներին:

Երիտասարդների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ ձեւում հանդես կգան Նարե Գաբրիելյանը, Գրիգոր Պողոսյանը, Գոռ Մանուրաչյանը եւ Արմեն Գեւորգյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print